Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արթիկ և Անի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արթիկ և Անի համայնքների ղեկավարների մասնակցությամբ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ և Անի համայնքների ղեկավարների, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժին պետ Լևոն Գասպարյանի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ 
Մուշեղ Մուրադյանը կարևորելով մարզպետի աշխատակազմի և համայնքների համատեղ աշխատանքը՝ նշել է, որ համայնքային ցանկացած այցելության ընթացքում բարձրացված խնդրի լուծման համար լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի․ «Համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը չափազանց կարևոր է մեզ համար։
Վերջերս թե Արթիկ, թե Անի համայնքներ աշխատանքային այցերի ընթացքում անդրադարձել ենք մի շարք խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ մեր գործուն քայլերը չեն ուշանալու։ Անելու ենք ամեն ինչ օրենքի շրջանակներում ցանկացած հարցի լուծում գտնելու համար։ Կառուցապատման և շինարարական աշխատանքները պետք է իրենց հունով ընթանան, արվեն որակով և ժամանակին։ Այս հարցում դուք ևս, հարգելի համայնքապետեր, պետք է անհանդուրժող լինեք»։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Արթիկի Չարենցի և Անկախության փողոցներում իրականացվող շինաշխատանքերի իրականացման համար ծառերի հեռացման անհրաժեշտությանն ու գործընթացը միայն իրավական կարգավորմամբ իրականացնելուն։ Քննարկվել են փողոցաշինությանն առնչվող մի շարք հարցեր ևս։