Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ագարակ» մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: