Կառավարությունը 1 մլրդ 598 մլն 856,9 հազ․ դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունը 1 մլրդ 598 մլն 856,9 հազ․ դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհների հիմնանորոգման համար

ՀՀ կառավարության հունիսի 29-ի հերթական նիստում՝ 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված գումարից 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար։ Այս մասին հաղորդում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։  

Այդ թվում՝ Միջպետական նշանակության ավտոճանապարհներ
714 837,7 հազար դրամ է հատկացվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգման համար։
317 993,2 հազար դրամ է հատկացվել Մ-11, Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ25+500-կմ29+200 հատվածի հիմնանորոգման համար։
Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ
325 366,0 հազար դրամ է հատկացվել Հ-39, /Մ-10/ - Գավառ - /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ4+300-կմ7+700 հատվածի հիմնանորոգման համար։
Մարզային նշանակության ավտոճանապարհներ
240 660,0 հազար դրամ է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի Փոստի մոտից դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման համար։