Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն իր ֆեյսբուքի էջում տեղեկացնում է մարզի բնակիչներին, որ հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ և ներկայացնում անկանխիվ վճարման հնարավորությունները․
Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ․
 
ՊՈՍ տերմինալի միջոցով` քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:
Վճարային տերմինալի միջոցով` հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:
Բջջային հավելվածի միջոցով` բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:
Բանկային փոխանցման միջոցով` բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը: