Թեհրանում անցկացվելու է «Եվրասիա Էքսպո 2023» մասնագիտացված ցուցահանդեսը

Թեհրանում անցկացվելու է «Եվրասիա Էքսպո 2023» մասնագիտացված ցուցահանդեսը

Դեկտեմբերի 4-7-ը Թեհրանում անցկացվելու է «Եվրասիա Էքսպո 2023» մասնագիտացված ցուցահանդեսը։ Այս մասին հաղորդում է իրանական Meher գործակալությունը։

Գործակալության մեկնաբանությամբ՝ ցուցահանդեսն անցկացվում է Թեհրանում, քանի որ Իրանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքման ավարտական փուլում։ 

Ըստ միջոցառման վարչական մենեջեր Ալիռեզա Ջաֆարիի, ցուցահանդեսը կայանալու է Թեհրանի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։

Ցուցահանդեսին մասնակցելու են  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իրանի ընկերությունները։ Հրավիրված են ԵԱՏՄ անդամ երկրների ԱԱՊ ղեկավարները։

Պաշտոնապես հրավիրված են տարածաշրջանի երկրների խոշոր ընկերությունները։ Ակնկալվում է 10 000+ այցելուների մասնակցությունը ավելի քան 40 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Ինդոնեզիայից, Կորեայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից և Լատինական Ամերիկայի որոշ երկրներից։

Ցուցահանդեսի հիմնական բաժիններն են՝ գյուղատնտեսությունը, սննդաարդյունաբերությունը, մեքենաշինությունը, շինարարությունը, նավթագազային ոլորտը, բժշկական սարքավորումները, դեղագործությունը և այլն։

Հիշեցնենք, որ Եվրասիական միությունն ու Իրանը ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները:
 
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ թվով ապրանքների համար մաքսատուրքերի իջեցում երեք տարի ժամկետով) ստորագրվել է 2018 թվականի մայիսին և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերին։