Կապուղիների խափանման հետևանքով Հայաստանում հնարավոր է ինտերնետ հասանելիության որոշակի սահմանափակում

Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում:
Այս մասին նշված է Team Telecom Armenia ընկերության տարածած հաղորդագրությունում:
«Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար:
Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ», - ասված է հաղորդագրության մեջ: