Mercedes-Benz. Ձայնային կառավարում՝ հիմնված ChatGPT-ի վրա
Գերմանական Mercedes-Benz կոնցեռնը արհեստական բանականությունն ինտեգրում է ավելի քան 900,000 ավտոմեքենաների՝ ChatGPT-ի վրա հիմնված ձայնային օգնական համակարգի նոր փորձարկման դաշտ:
«Ուղևորները կարող են առօրյա զրույցներ վարել, ստանալ հարցերի պատասխաններ, եղանակի թարմացումներ, մեքենայի կամ իրենց խելացի տների կառավարման կարգավորումները», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Բետա գործառույթը հասանելի է Միացյալ Նահանգներում Mercedes-Benz User Experience-ով հագեցած մեքենաների սեփականատերերի համար: Վարորդները կարող են միանալ ծրագրին՝ արտասանելով «Hey Mercedes» կամ գրանցվելով Mercedes me հավելվածում։
Ընկերությունը նշել է, որ ChatGPT-ն «կլրացնի» առկա ձայնային կառավարման գործառույթը՝ ընդլայնելով հասանելի հնարավորությունները։
«ChatGPT-ն օգտագործում է լեզվական մեծ մոդել, որը զգալիորեն բարելավել է բնական լեզվի ըմբռնումը և ընդլայնում է այն թեմաները, որոնց կարող է պատասխանել», – ընդգծել է ավտոարտադրողը:
Բետա ծրագիրը կգործի 3 ամիս: Այնուհետև ընկերությունը կորոշի չաթբոտի հիման վրա ֆունկցիայի զարգացման հետագա ծրագրերը։
Հիշեցնենք, որ ապրիլին Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է ChatGPT-ի «ամենաճշգրիտ» այլընտրանքը մշակելու իր ծրագրերի մասին:
Աղբյուրը՝ b24.am