Այգեձորում ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Այգեձորում  ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում
#Այգեձոր բնակավայրում ընթացքի մեջ են ընդհանուր 2 կմ երկարությամբ ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգման(ասֆալտապատման) աշխատանքները:
Աշխատանքներն իրականցվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ Կառավարության, Բերդի համայնքապետարանի, ռուսաստանաբնակ և տեղաբնակ այգեձորցիների համագործակցությամբ:
Ծրագրի արժեքը 110 390 400 ՀՀ դրամ է: Կառավարության ներդրումը կազմում է 60 714 720 ՀՀ դրամ(55%), Բերդի համայնքապետարանի և այգեձորցիների ներդրումը՝ 49 675 680 ՀՀ դրամ(45%), որից 10 000 000 ՀՀ դրամը տրամադրում է Բերդի համայնքապետարանը:
Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին մանրամասները կներկայացնենք առաջիկայում: