Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի նիստը

Հայաստանի ազգային ժողովում հունիսի 13-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի նիստը:

Մայիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 27 հարց:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաև  «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հերթական նիստերի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը: