Եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր կկառուցվի

Եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր կկառուցվի

Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր:

Զեկուցվել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն իրականացվել է, նախագիծը հնարավորին շուտ կյանքի կոչելու նպատակով ընտրվել է ամենանպատակահարմար տարբերակը: Հաշվետվությունը ներկայացվել է կառավարություն. հավանության արժանանալուց հետո համայնքը կդիմի ՎԶԵԲ-ին, որից հետո կմեկնարկի նախագծման փուլը: