Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության գրասենյակի էներգիայի գծով խորհրդատու Բերնարդ Կրոյցբերգի ղեկավարած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի էներգիայի գծով խորհրդատու Բերնարդ Կրոյցբերգի ղեկավարած պատվիրակությանը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը և ԳՄՀԸ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանումը Հայաստանում՝ հանուն կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն համայնքերի» նոր ծրագրի մանրամասները:
ԳՄՀԸ գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի բաղադրիչներն ինչպես ազգային, այնպես էլ մունիցիպալ մակարդակով։
ՀՀ-ում թիրախային համայնքների մասին խոսելով՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շեշտել է, որ համայքները փոքր բիզնեսի զարգացման կարիք ունեն և պետք է շեշտադրումն իրականացնել նաև այդ փաստն հաշվի առնելով։ Արևային էներգիայի օգտագործումը պետք է խթան հանդիսանա համայնքներում աղքատության նվազմանը և նպաստի տնտեսական կոմպոնենտի զարգացմանը։
Կողմերը խոսել են համայնքների զարգացման տեսլականի, առկա ռեսուրսների, ինչպես նաև հնարավոր ռիսկերի ու խնդիրների մասին։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը և ԳՄՀԸ գրասենյակի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։