Առցանց դիմումով քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը

Առցանց դիմումով քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել իրենց կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով։
Քաղաքացիները դիմումը կարող են լրացնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://rb.gy/29x8d :
Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը քաղաքացին ընտրել է և այդ մասին հաղորդագրություն կուղարկի քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։
Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ քաղաքացին կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով։