Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ն անորոշ ժամանակով չի շահագործվի․ փորձագետներ

Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ն անորոշ ժամանակով չի շահագործվի․ փորձագետներ

Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հիմնական հետևանքը Զապորոժիեի ԱԷԿ-ի համար այն է, որ ատոմակայանն անորոշ ժամանակով դուրս է եկել շարքից։

BBC-ի հետ զրույցում այս մասին ասել են փորձագետները։

«Կարծում եմ՝ այն հիմա դուրս է եկել ազգային տնտեսությունից ո՛չ մեկ տարով։ Դդժվար է կանխատեսել՝ քանի տարով, բայց այն դեռ երկար չի շահագործվի», - ասել է 1988-2009 թվականներին Չեռնոբիլի ԱԷԿ-ում աշխատած Ալեքսանդր Կուպնին։

Եթե նույնիսկ պատկերացնենք, որ վաղը հրաշք տեղի կունենա, և Ուկրաինան այն կազատագրի ու կցանկանա շահագործել, դա անել առանց Կախովկայի ջրամբարում ջրի նորմալ քանակի հնարավոր չի լինի, իր հերթին նշել է նորվեգական բնապահպանական Բելոնա կազմակերպությունից միջուկային փորձագետ Դմիտրի Գորչակովը։ «Հասկանալի է, որ ամբարտակի ոչնչացումը կհանգեցնի Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակի նվազման։ Բայց սա հսկայական ջրամբար է, որտեղից ջուր են վերցնում Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման կարիքների համար։ Բայց ոչ ուղղակիորեն՝ կա հատուկ մեկուսացված հովացման լճակ: Իսկ դրա մեջ ջուրը չի պակասում», - ասել է Գորչակովը։

Նա նշել է, որ ատոմակայանի էներգաբլոկները հիմա հաշվանցում են հատուկ ավազանների միջոցով, որոնք տեղակայված են կայանի տարածքում։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լճակը մեկուսացված է, իսկ կայանը փակվել է գրեթե ինը ամիս, այս ընթացքում զգալիորեն նվազել է դրա հովացման անհրաժեշտությունը։ Ուստի այժմ կայանի համար անմիջական վտանգ չկա», - բացատրել է մասնագետը։

Աղբյուրը՝  factor.am