Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ծանոթացել է Գյումրու Օղակաձև փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր դիտարկել է Գյումրու Օղակաձև փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Մարզպետը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ՝ հորդորելով դրանք կատարել սահմանված ժամկետներում և որակով։
2,5 կմ երկարությամբ Օղակաձև փողոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլ ամսին, ավարտը նախատեսվում է հոկտեմբերին։ ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 524 մլն 400 հազար դրամ։ Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ։
Այժմ իրակացվում են փողոցի հիմնատակի, մայթերի և կոյուղագծերի կառուցման, երթևեկելի մասի ասֆալտբետոնյա ներքին շերտի /խոշորահատիկ/ տեղադրման աշխատանքներ։