Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի պետնախարար Համադ բին Աբդուլազիզ ալ Կուվարիի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում այցելել է Կատարի ազգային գրադարան և հանդիպում ունեցել գրադարանի նախագահ, Կատարի պետնախարար Համադ բին Աբդուլազիզ ալ Կուվարիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մատենագիտության ոլորտում Կատարի ազգային գրադարանի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է մատենագիտության ոլորտում համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը:
Նախագահը նաև շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել արաբական հնագույն ձեռագրերի ֆոնդին, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում:
Այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կատարի Իսլամական արվեստի թանգարան: