Շարժական մամոգրաֆը արդեն Մեղրիում է

Շարժական մամոգրաֆը արդեն Մեղրիում է
Շարժական մամոգրաֆը այսօրվանից մինչև հունիսի 2-ը կկայանի Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի տարածքում՝ կրծքագեղձի սքրինինգային ծրագրի նպատակով:
Ծրագրի շահառու են հանդիսանում Մեղրու ԲԿ-ում կցագրված 50-69 տարեկան կանայք, ովքեր նախապես պետք է այցելեն իրենց ընտանեկան բժիշկներին, նախնական զննում անցնեն և իրենց բժշկի կղմից տրված հերթագրման կտրոնով, որտեղ նշված կլինի իրենց հետազոտման օրն ու ժամը, մոտենան շարժական մամգրաֆիկ ծառայության աշխատակիցներին :
Բոլոր հետազոտությունները անվճար են կսպասարկվեն անվճար հիմունքներով:
Հերթերից խուսափելու համար կապվեք ձեր ընտանեկան բժիշկների կամ բուժքույրերի հետ:
ՀԳ. Ծառայությունը սքրինինգային է՝ այսինքն, գանգատ չունեցողների շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակ ունի։